Շառլ Ազնավուրը Գերմանիայից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ աշխարհահռչակ երգիչ եւ կոմպազիտոր Շառլ Ազնավուրը պահանջում է, որ Գերմանիան «խոսի մարդկության դեմ կատարված հանցագործության մասինե` նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արեցին üրանսիան եւ Շվեյցարիան: Գերմանական Die Zeit թերթում զետեղված հոդվածում Ազնավուրը նշում է, որ Գերմանիան նույնպես պատասխանատվություն է կրում այդ ոճրագործության համար` ոչ մասնակցությամբ, այլ «դիտորդի կարգավիճակ ստանձնելով եւ չմիջամտելովե: Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի կողմից մեծ քայլ կլինի եւ կստիպի եվրոպական մյուս երկրներին եւս ճանաչելու այն: