ՄՈՍԿՎԱ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում` ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը,
հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հանդիպում դեսպանատան նորոգմանն աջակցած
բարերարների եւ այն իրականացնողների հետ, որին հրավիրված էին հյուրախաղերով ՌԴ-
ի մայրաքաղաքում գտնվող Շառլ Ազնավուրը եւ ՀՀ առաջին տիկին Բելա Քոչարյանը:
Տիկին Քոչարյանն այսօր ներկա կլինի «Գրքերի եւ ընթերցանությանե
միջազգային փառատոնին, որի բացման հանդիսավոր արարողությունը կատարելու է ՌԴ
առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան:
Հոկտեմբերի 4-ին Կրեմլի համերգասրահում տեղի կունենա Շառլ Ազնավուրի
համերգը: