Հասարակական

üրանսիայի նախագահը ներկա Էր Շառլ Ազնավուրի հոբելյանական բացառիկ համերգին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 22-ի երեկոյան Փարիզի Համագումարների պալատի մոտ 4000-անոց դահլիճը լեփ-լեցուն Էր. տոնվում Էր Շառլ Ազնավուրի ծննդյան 80-ամյակը: Ապրիլի 16-ից մայիսի 22-ը երգիչն այստեղ հանդես Է եկել 25 բացառիկ համերգներով, որոնցից ապրիլի 25-ի համերգին ներկա Է եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ: Համերգին, որ ցուցադրվեց üրանսիայի հեռուստատեսության առաջին կայանով, ներկա Էին հանրապետության նախագահ Ժակ Շիրակը՝ տիկնոջ հետ, նախարարներ: Ներկա Էր նաեւ üրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Մայիսի 22-ի համերգը երգչի ցանկությամբ բարեգործական նպատակ ուներ: Համերգի ժամանակ վարպետին ողջունել եւ երգել են Ջոնի Հոլիդեյը, Լայզա Մինելին, որը հատուկ այդ նպատակով ժամանել Էր ԱՄՆ-ից, Պատրիսիա Կաասը, անվանի եւ նորահայտ այլ երգիչներ, Հայաստանից հատուկ ժամանած Տիգրան Հեքեքյանի ղեկավարած մանկական երգչախումբը, որը կատարեց 1988-ի երկրաշարժի առիթով Ազնավուրի գրած «Քեզ համար, Հայաստանե երգը, եւ ուրիշներ: «Շնորհակալություն, Շառլ, շնորհակալություն այն ամենի համար, որ դու արել ես Հայաստանի ու հայ ժողովրդի համար, շնորհակալություն, որ դու կասե, ասել Է դեսպան Նալբանդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում