Հասարակական

Ռուսաստանի հանրային հեռուստատեսության գնահատմամբ, Շառլ Ազնավուրին «աշխարհի ամենահայտնի հայն Էե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայիսի 22-ի ուշ երեկոյան՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 80-ամյակի օրը, երգարվեստի մեծ վարպետին նվիրված հաղորդման մեջ Ռուսաստանի հանրային հեռուստատեսությունը նրան անվանեց «աշխարհի ամենահայտնի հայըե: Ներկայացվեցին հատվածներ արտիստի գործունեությունից՝ բեմում եւ կյանքում, նշվեցին նրա տեղն ու դերը աշխարհի մշակութային ասպարեզում եւ այն, որ üրանսիայի նախագահի կողմից իր հոբելյանի առթիվ նա պարգեւատրվել Է Պատվո Լեգեոնի կոմանդորի շքանշանով: Նշենք, որ Ազնավուրի արվեստին ծանոթ են եւ Մոսկվայի, եւ Սանկտ Պետերբուրգի երաժշտասերները: Իսկ 1989 թվականին Երեւանից Փարիզ վերադառնալու ճանապարհին Մոսկվայում նրան ընդունել Է այդ շրջանում ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովը: Ի դեպ, անցած շաբաթ երեկոյան Ազնավուրը Փարիզի Կոնգրեսների պալատում տվել Է իր հոբելյանական համերգաշարի վերջին համերգը: Դրանցից մեկին Ազնավուրի հրավերով վերջերս ներկա Է եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում