Փարիզում սկսվել են Շառլ Ազնավուրի հոբելյանական համերգները
2 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 19 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Կոնգրեսների պալատում բացվել են հայազգի աշխարհահռչակ երգիչ, երգահան ու դերասան Շառլ Ազնավուրի հոբելյանական համերգները: Մայիսի 22-ին լրանում է նրա 80-ամյակը, եւ այդ օրը üրանսիայի հեռուստատեսության առաջին ծրագիրը ուղղակի հաղորդում է վարելու տոնական համերգ- երեկույթից: Մոտենալով հոբելյանին՝ Ազնավուրն իրեն համարում է այնպիսին, որպիսին եղել է իր ստեղծագործական կարիերայի սկզբում: «Ես երեկոները չեմ փախչում տնից, չեմ ծխում, չափից ավելի չեմ խմում եւ նախընտրում եմ սեղանի լավ գինիներ կամ մի կում շամպայն,-ասել է նա լրագրողներին:-Ինձ հաջողվել է խուսափել ուշացած կրքերից, արդեն 40 տարի է՝ ես իմ կնոջ հետ միասին եմ եւ վստահ եմ, որ քնքշանքն ու ընտանեկան հարմարավետությունը երկու անբաժանելի բաներ ենե,-ավելացրել է մաեստրոն: 2004 թվականը Ազնավուրի համար տոնականորեն է սկսվել. հունվարի 1-ին նա üրանսիայի նախագահի հրամանագրով դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր: Մարտին Փարիզի Գրեվենի մոմե ýիգուրների թանգարանում հայտնվել է նշանավոր երգչի ու երգահանի կրկնօրինակը: Իսկ հոբելյանի նախօրեին Ազնավուրը նկարահանվել է «Հայր Գորիոե հեռուստաýիլմում: Այս կինոժապավենը պատվիրել է üրանսիայի հեռուստատեսությունը: 2003 թվականի վերջին, շնորհավորանքներ ընդունելով «Ես ճանապարհորդում եմե նոր ալբոմի լույս տեսնելու առթիվ, Ազնավուրն ասել է. «Ես կդադարեմ երգել այն օրը, երբ չեմ կարողանա բեմ բարձրանալ: Տանել չեմ կարողանում անգործությունը, սիրում եմ կյանքն ու շարժումըե: Գրեթե 60 տարի շարունակվող ստեղծագործական կյանքի ընթացքում Շառլ Ազնավուրը ստեղծել է գրեթե 750 երգ, որոնց մեծամասնությունը նա կատարել է ýրանսերենով: