Վախճանվել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Զավեն արքեպիսկոպոս Չինչինյանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր վաղ առավոտյան վախճանվել է Մայր Աթոռի ավագագույն միաբաններից Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Զավեն արքեպիսկոպոս Չինչինյանը։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռից, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միաբանությունը, պաշտոնեությունը եւ հավատացելոց դասը խորապես սգում է սրբազան հոր անժամանակ մահը եւ աղոթում հանգուցյալ սրբազանի հոգու հանգստության համար։ Նրա թաղման և հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունվարի 25- ին Կահիրեում, Սբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում: Մայր Աթոռ Սբ Էջմիածնից արարողություններին կմասնակցեն Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը, Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը և Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը: Հունվար 25-ին, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում, հավարտ Սբ Պատարագի աղոթք կբարձրացվի սրբազան հոր հոգու հանգստության համար։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները