Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղին «լայն ինքնավարությունե է տալիս Ադրբեջանի կազմում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում լիարժեք ինքնավարության կարգավիճակ տալ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վրացական «Ռուսթավի- 2ե ընկերությանը տված հարցազրույցում: Բաքուն ցանկանում է, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, ավելացրել է նա` միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանը չի կարող հավերժ հետաձգել այդ հակամարտության կարգավորումը, քանի որ դա կարող է շատ ուրիշ հետեւանքներ ունենալ: