Շառլ Ազնավուրը ընդհատել Է նկարահանումները Ռումինիայում եւ մեկնել Փարիզ՝ տնեսնելու իր մոմե նմանակին
2 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրն ընդհատել Է նկարահանումները Ռումինիայում եւ մեկնել Փարիզ, որպեսզի տեղի թանգարանում դիտի իր մոմե նմանակը, որը պատրաստվել Է վերջերս եւ տեղադրվել ýրանսիական կինոյի նշանավոր վարպետներ Ալեն Դելոնի եւ Ժերար Դեպարդյոի հարեւանությամբ: Վարպետը ոչ միայն դիտել Է նմանակը, այլեւ տեղավորվել նրա կողքին ու հեռուստախցիկների առջեւ դիրք ընդունելուց հետո ասել, որ նմանակը իրեն դուր Է գալիս, մանավանդ, որ ոչ խոսում Է, ոչ Էլ երգում: Նա ասել Է նաեւ, որ 80-ամյա տարիքում նմանակը վատ չի դիտվում: Մի բան Է ափսոսացել Ազնավուրը. երիտասարդական տարիներին նա վիրահատել Է իր մեծ քիթը, կուզեր, որ նմանակն այդ չվիրահատած քիթն ունենար: Արվեստի աստղեր, քաղաքագետներ, շոու-բիզնեսի գործիչներ, մարզիկներ, պատմական անձնավորություններ. վերջին լրացումներից մեկը Ալբերտ Էյնշտեյնն Է, որի նմանակի վերաբերյալ խոսք բացելով, Ազնավուրն ասաց, որ ինքը խոնարհվում Է նրա առաջ: «Ճիշտ Է, մաթեմատիկական ընդունակություններ չեմ ունեցել, բայց մինչեւ 2-ը կարող եմ հաշվելե,-կատակել Է նա: Ազնավուրի հոբելյանն առաջիկա մայիսին Է, եւ ինչպես նա ասել Է Ռուսաստանի Հանրային Հեռուստատեսությանը, հոբելյանը տոնելու Է բեմում, համերգով: Նա նաեւ նշել Է, որ ռուսական երաժշտություն շատ Է սիրում, հիշատակել ժամանակին հայտնի երգիչ Վերտինսկուն եւ իր ծրագրի «Սեւ աչերե, «Երկու կիթառե ռուսական երգերը: