Հասարակական

Փարիզի Գրեւենի թանգարանում կհայտնվի Շառլ Ազնավուրի մոմե նմանակը

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի 80-ամյակի նախօրեին Փարիզի Գրեւենի մոմե քանդակների թանգարանում կհայտնվի ýրանսիացի հանրահռչակ երգչի, կոմպոզիտորի եւ դերասանի նմանակը: Ինչպես տեղեկացրել Է թանգարանի տնօրինությունը, այն կզետեղվի առաջին մեծության այլ աստղերի՝ Ժերար Դեպարդիեի եւ Ալեն Դելոնի հարեւանությամբ: Ազնավուրի նմանակի «պաշտոնակալման արարողությունըե տեղի կունենա մարտի 15- ին, իսկ իր հոբելյանը վարպետը հանդիսավորապես կդիմավորի մայիսի 22-ին՝ Փարիզի Կոնգրեսների պալատի բեմում: Դրանից երեք շաբաթ առաջ Շառլ Ազնավուրը կսկսի հոբելյանական համերգների շարք եւ մեծ շրջագայություն: Տարիները չեն կարողացել մարել նրա կենսասիրությունն ու հմայքը: Այժմ Ռումինիայում արտիստը նկարահանվում Է «Հայր Գորիոե հեռուստաýիլմում՝ ըստ Բալզակի համանուն ստեղծագործության: Երեք ամիս առաջ Ազնավուրը թողարկեց «Ես ճամփորդում եմե երգերի նոր ալբոմը: «Ես կդադարեմ երգել այն օրը, երբ չեմ կարողանա բեմ բարձրանալ,- այդ ժամանակ ասաց Ազնավուրը լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ:- Տանել չեմ կարողանում անգործությունը, սիրում եմ ապրել եւ շարժվելե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում