Հասարակական

Շառլ Ազնավուրը նկարահանվում է «Հայր Գորիոե կինոնկարում

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը նկարահանվում է «Հայր Գորիոե կինոնկարում, որը Բալզակի համանուն վեպի էկրանավորումն է: üիլմի նկարահանումները, ինչպես հաղորդում է ýրանսիական մամուլը, ընթանում են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Վեպի էկրանավորումը, որը պատվիրված է «üրանս-2ե ýրանսիական հեռուստաալիքի կողմից, իրականացվում է üրանսիայի, Բելգիայի եւ Ռումինիայի ýինանսավորմամբ: Չնայած կինոյում խաղացած մի քանի դերերին, այսօր Ազնավուրն առաջին անգամ է նկարահանվում այսչափ թանկարժեք կինոնկարում. նրա բյուջեն գերազանցում է 2,5 մլն եվրոյից: Նկարահանումների համար ստեղծվել են թանկարժեք դեկորացիաներ ու շքեղ հագուստներ: Կինոժապավենի պրոդյուսեր Ժակ Դերկուրն այն կարծիքին է, որ 79- ամյա Ազնավուրը իդեալականորեն է համապատասխանում բալզակյան հայտնի կերպարի դերին: «Ես արդեն մի քանի տարի երազում էի, որ Ազնավուրը նկարահանվի հենց այդ դերումե,-հայտարարել է Դերկուրը: «Ես մի վայրկյան իսկ չեմ կասկածել պրոդյուսերի ընտրության հարցում, որի հետ մենք վաղեմի բարեկամներ ենքե,- հայտարարել է Ազնավուրը եւ ավելացրել, որ «հայր Գորիոն ինձ հոգեհարազատ է հենց միայն այն պատճառով, որ մենք երկուսս էլ պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել մեր երեխաների համարե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում