Հասարակական

Իլհամ Ալիևը «արտոնել էե հայ պատգամավորների այցը Բաքու

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 26-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «Ռոուզ-Ռոուդե կոչված սեմինարի աշխատանքներին Հայաստանի պատգամավորական պատվիրակության այցի վերաբերյալ Ադրբեջանում բարձրացված հակահայկական հիստերիային վերջ է դրել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ այսօր հայտարարելով, որ հայ պատգամավորները պետք է մասնակցեն Բաքվում անցկացվելիք այդ միջազգային միջոցառմանը: «Որոշումը ընդունել եմ անձամբ, որովհետև դա սկզբունքային պահ էե,- հայտարարել է նա: Նշելով, որ հայ պատգամավորների այցը Բաքու արդեն կանխորոշված է, ադրբեջանական «Թրենդե գործակալությունը հայտնել է, որ լրագրողներին արած հայտարարության մեջ նախագահ Ալիևն ասել է, որ եթե Ադրբեջանը մերժի հայ քաղաքագետների ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու համար այցը Բաքու, ապա «դրանից ոչ մի օգուտ էլ չի լինիե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում