1 րոպեի ընթերցում
ունեցել Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը երկուշաբթի օրը ելույթ են ունեցել Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը: «Հայաստանի ձայներե համերգի մասնակիցների թվում էին նաեւ Ռուսաստանի ազգային ýիլհարմոնիկ նվագախումբը եւ Ռուսաստանի Յուռլովի անվան պետական ակադեմիական երգչախումբը: Ռուսաստանի ազգային ýիլհարմոնիկ նվագախումբն անցած համերգաշրջանում ելույթ է ունեցել այնպիսի աստղերի հետ, ինչպես Ջեսի Նորմանը, Կիրի Տե Կանավան, Մարիա Գուլեգինան: Այս անգամ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը որոշել էր Մոսկվայում ներկայացնել Հայաստանի հիասքանչ ձայները: