Հասարակական

Թուրքական «Հուրիեթըե անդրադառնում Է ýրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական գրքին

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Հուրիեթըե գրում է, որ ýրանսիացի աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրը հայոց ցեղասպանության մասին ինքնակենսագրական գիրք է գրել, որտեղ հայտնել է, որ իր ամբողջ ստեղծագործական կյանքը նվիրված է կորուսյալ հայրենիքի ողբին: Նշելով, որ իր ընտանիքը üրանսիա է տեղափոխվել Օսմանյան Թուրքիայում հայերին ցեղասպանության ենթարկելու պատճառով, Ազնավուրը գրքում գրել է, որ ցեղասպանության մասին պատմելիս իր ծնողները «երբեք էլ զզվանք չեն արտահայտելե ժամանակակից Թուրքիայի հասցեին: «Նախկին օրերե կոչված գրքում Ազնավուրը գրել է, որ üրանսիայի գլխավորությամբ բազմաթիվ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ միասին «եթե Թուրքիան չդիմադրի դրան և ընդհակառակը, ինքն էլ ճանաչի պատմական այդ փաստը, ապա աշխարհն ավելի մեծ հարգանքով կլցվի Թուրքիայի նկատմամբե, հայտնել է թերթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում