Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը` Իտալիայում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Դալ Վերմեե թատրոնի 1500 տեղանոց լեփ- լեցուն դահլիճում հունիսի 21-ին կազմակերպվել Է Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը: Ինչպես Արմենպրեսին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանությունից, գիրքը հրատարակել է Իտալիայի նշանավոր «Ռիցոլիե հրատարակչությունը: Մոտ 3 ժամ տևած երեկոն բացել Է «RCS libriե մեծագույն հրատարակչական խմբի տնօրեն üեռուչո դե Բարտոլին, ապա «Հայոց ցեղասպանության մոռացման պատճառներըե ելույթով հանդես Է եկել նախկինում Մոսկվայում Իտալիայի դեսպան Սերջո Ռոմանոն: Ազնավուրն ընթերցել Է որոշ հատվածներ իր գրքից, ապա Դեբյուսիի ստեղծագործությունների կատարմամբ հանդես Է եկել իտալացի նշանավոր դաշնակահար Միկելե Կամպանելլան: Երեկոն ավարտվել Է Ազնավուրի հետ հարցազրույցով, որից հետո անվանի երգչին երկար ժամանակ բաց չեն թողել նրա ինքնագիրն ստանալ ցանկացողները: Շնորհանդեսին բազմաթիվ միլանահայերի հետ ներկա էր նաև Իտալիայում ՀՀ դեսպան Գ.Բաղդասարյանը: