2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, (թղթ. Անահիտ Աբրահամյան): Երեւանցի 17- ամյա Լուսինե Թովմասյանը ճանաչվեց ,,Միսս Հայաստան- 2003,, նրբագեղության եւ գեղեցկության մրցույթի տիտղոսակիրը և այսուհետ` առաջիկա մեկ տարվա ընթացքում, աշխարհին կներկայացնի Հայաստանն ու հայուհու կերպարը: Նա հայ գեղուհիներից առաջինն Է, որ միջազգային չափանիշների համաձայն այս տարի կմանակցի ,,Միսս աշխարհ,, մրցույթին: Լուսինեն` Երեւանի ,,Ինտերլիգվա,, համալսարանի ուսանողուհին, արժանացել է նաեւ ,,Արարատ,, հյուրանոցի, ,,Հայ TV,, հեռուստաընկերության, ,,Բրաբիոն ýլորա սերվիս,,-ի կողմից սահմանված մրցանակներին եւ ,,Միսս մամուլ,, տիտղոսին: Ի դեպ նրա քույրը՝ Իրինա Թովմասյանը, նույնպես գեղեցկության եւ նրբագեղության մրցույթի տիտղոսակիր Է. նա ճանաչվել Է ,,Միսս Հայաստան 2001,, : ,,Միսս Հաաստան- 2003,, մրցույթի առաջին մրցանակակիրն է 18-ամյա Անուշ Գրիգորյանը ՝ Գորիսից, երկրորդ մրցանակին արժանացել է 18-ամյա Լուսինե Սահակյանը (Երեւան), երրորդ մրցանակակին` 20-ամյա Աննա Գրիգորյանը (Երեւան), չորրորդին` 18-ամյա Էլինա Մամիկոնյանը (Երևան): Այս 4 գեղեցկուհիներն Էլ կմասնակցեն ,,Միսս Եվրոպա,, ,,Միսս տիեզերք,, ,,Միսս ինտերնեյշնլ,,, ինչպես նաեւ այլ մրցույթների: Մրցույթի բեմադրիչն Էր արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը, երաժշտական ձեւավորումն իրականացրել Էր Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ ջազմեն Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Գեղուհիներին ողջունեցին եւ իրենց ելույթով մրցույթին առանձնակի շուք հաղորդեցին Հայաստանի Էստրադային երգիչներ Արամոն, üորշը, Տիգրան Պետրոսյանը, Մարատ Հայրապետյանը, ջազմեն Լեւոն Մալխասյանը, Հայաստանի պարավեստի պետական ,,Բարեկամություն,, անսամբլը, ,,Միմ,, ստուդիան եւ այլք: Իրենց մրցանակներն Էին սահմանել նաեւ ,,Հայաստանի բաշխիչ Էլկտրացանցեր,, ՓԲ ընկերությունը, ,,Հայաստան,, առեւտրի կենտրոնը, ,,Յունիբանկը,, ,,Արարատ,, հյուրանոցը եւ այլն: