Շառլ Ազնավուր. «Երբեւիցե պիտի հայտնվի թուրքական մի նոր կառավարություն, որը կխոստովանի իրենց կողմից հայ ժողովրդի նկատմամբ գործադրված Եղեռնըե
2 րոպեի ընթերցում
ԲԵԼԳՐԱԴ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադում անցկացված միջազգային կինոփառատոնոմ, որի բացումը կատարել է Շառլ Ազնավուրը, ներկայացվել է նաեւ Ատոմ Էգոյանի բեմադրած «Արարատե ýիլմը, որի դերակատարներից մեկը ýրանսահայ անվանի երգիչն է: Փարիզում հրատարակվող «Յառաջե թերթին տեղեկացնելով այս մասին, Բելգրադում ստեղծված «Արմենիաե կենտրոնի նախագահ Ժաննա Հակոբջանյանը գրում է, թե մամուլի ասուլիսի ժամանակ Շ.Ազնավուրը, պատասխանելով մի շարք հարցերի, նաեւ ասել է. «Ես միշտ իմ ժողովրդի հետ եմ, եւ առավելապես այն պահին, երբ հայ ժողովուրդը ծանր վիճակում է: Այսօր, երբ Հայաստանը շրջափակման եւ տնտեսական դժվար կացության մեջ է, ինչպես Սփյուռքի յուրաքանչյուր հայ, ես նույնպես ոտքի եմ կանգնել օգնելու իմ ժողովրդինե: Այն հարցին, թե արդյոք ýիլմում ներկայացված գործողությունները չափազանցված չե՞ն, մեծ երգիչը պատասխանել է. «Այն, ինչ ցուցադրվում է ýիլմում, միայն մի փոքր մասն է այն իրականության, որ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում, 20-րդ դարի սկզբին, այն ժամանակվա թուրքական կառավարության կողմից, իրականություն, որը հիմնականում ներկայացրել են օտար աղբյուրները: Ես հավատում եմ, որ երբեւիցե պիտի հայտնվի թուրքական մի նոր կառավարություն, որը կխոստովանի իրենց կողմից հայ ժողովրդի նկատմամբ գործադրված Եղեռնը, եւ հարցերը կլուծվեն դիվանագիտական ճանապարհովե: