Վանաձոր այցելեց «üրիդենսդորý ինտերնացիոնալե կազմակերպության նախագահ Ռոնալդ Գեգենýուրտերը
1 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 14 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Գերմանական «üրիդենսդորý ինտերնացիոնալե կազմակերպության նախագահ, բժիշկ Ռոնալդ Գեգենýուրտերը Վանաձորի մանկական հիմնադրամի հրավերով այցելեց Լոռու մարզկենտրոն: Կազմակերպությունը բարեգործական հիմունքներով բժշկական օգնության ծրագիր է իրականացնում աշխարհի ավելի քան 4 տասնյակ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում և Արցախում: Նրա կողմից հետազոտվող մինչև 17 տարեկան երեխաներին մասնագիտական խորհուրդներ են տրվում, անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը հոգում է տեղում իրականացվող բուժման համար անհրաժեշտ ծախսերը, իսկ առավել լուրջ վնասվածքներ ունեցողները բուժվում են եվրոպական մի շարք երկրների կլինիկաներում. մինչ այժմ 100-ից ավելի հայ երեխա է վիրահատվել: Ռոնալդ Գեգենýուրտերն իր այցի ընթացքում Վանաձորի «Գուգարքե պոլիկլինիկայում 74 երեխայի ընդունեց և զննեց: Լուրջ վնասվածքներ ունեցող երեխաների փաստաթղթերը կուսումնասիրվեն, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություն կկազմակերպվի արտերկրում: