Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հերքում Է աշխատակիցների մեղադրանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ Արփինե Անդրեասյան): Հայաստանի ýիլհարմոնիկ նվագախմբի եւ Արամ Խաչատրյան համերգասրահի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանի սեփական ցանկությամբ աշխատանքից հեռանալու որոշմանը միացել են մի խումբ ադմինիստրատիվ աշխատակիցներ: Այս մասին խումբն ընդունած եւ ստորագրած հայտարարությամբ տեղեկացրեց Արմենպրեսին, ըստ որի հեռանալու պատճառը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի «կազմակերպչական եւ ýինանսական երեւակայելի խախտումների փնտրտուքներն ենե եւ «երիտասարդ դիրիժորի անհեռանկար գործունեությունըե, «վրդովմունք առաջացնող այն փաստը, որ նա բացարձակապես չի ընդունում հայ երաժշտարվեստի ռահվիրաներին` Կոմիտաս, Ա.Խաչատրյան եւ բացահայտորեն արհամարհում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ի պատասխան այդ հայտարարությանը Է.Թոփչյանը հայտնեց, որ տեղյակ չէ տնօրենի հրաժարականի մասին: Իսկ հայ երաժշտարվեստի նկատմամբ տածած իր հարգանքի փաստացի ապացույցը Եվրոպայում 700 անգամից ավելի կատարված Կոմիտասի մինիատյուրներն են եւ կամերային նվագախմբի հետ ձայնագրած կոմիտասյան մեղեդիների երկու սկավառակները, ինչպես նաեւ ժամանակակից կոմպոզիտորների` Դավիթ Հալաջյանի եւ Էդվարդ Միրզոյանի համերգային ծրագրերում բազմիցս հնչեցրած գործերը: Դիրիժորն այդ մեղադրանքը որակեց որպես հայ արվեստասեր հասարակությանն իր դեմ տրամադրելու միջոց: «Ինձ համար ցավալի կլիներ, եթե նույն կարծիքն արտահայտեր նվագախմբից թեկուզ մեկ երաժիշտ, բայց 120 հոգուց եւ ոչ մեկը չի ստորագրել այդ հայտարարության տակե: Անդրադառնալով կազմակերպչական հարցերին, նա նշեց, որ մեկուսացված է եղել եւ բնավ դրանցով չի զբաղվել, թեեւ այժմ, խորին համոզմամբ` անհրաժեշտ էր այդ անել:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը