Հասարակական

Փարիզում լույս է տեսել Շառլ Ազնավուրի

2 րոպեի ընթերցում

նոր գիրքը՝ «Անցյալի ժամանակըե ՓԱՐԻԶ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շառլ Ազնավուրի նոր գիրքը՝ «Անցյալի ժամանակըե, üրանսիայում ոչ գեղարվեստական արձակի ամենաշատ ընթերցվող գրքերի մեջ գրավել է 6-րդ տեղը՝ ըստ Ասոշիեսյտեդ պրես գործակալության տվյալների: Ինքնակենսագրական գիրքը պատմում է Ազնավուրի ստեղծագործության վաղ տարիների մասին: Հեղինակն այս օրերին ýրանսիայի լրատվամիջոցների կենտրոնում է իր գրքի հրատարակության կապակցությամբ: Նա մեծարվել է որպես üրանսիայի ամենամեծ երգիչը, խոսվել է Հայոց ցԵղասպանության մասին, ներկայացվել հանուն Հայաստանի նրա կատարած մարդասիական առաքելությունը: «Ժուռնալ դը դիմանշինե տված հարցազրույցում Ազնավուրն արտահայտվել է ցեղասպանության ուրացման, հայության կրած տառապանքի մասին: «Եթե Հայոց ցեղասպանությունը դեռ չի ճանաչված ԱՄՆ-ի կողմից, ապա խոսքը վերաբերում է պետության շահին, հետեւաբար նախընտրում եմ չխոսել այդ մասինե, -ասել է նա: «Անցյալի ժամանակըե վերաբերում է այն ժամանակներին, երբ երգիչը ոչ Փարիզում, ոչ Նյու Յորքում չէր արժանացել հետագայում սովորական դարձած օվացիաներին: Այն շրջաններին, երբ դեռ Ազնավուր չէր, այլ դժվար արտասանելի Ազնավուրյան անունով ցեղասպանությունից վերապրած եւ üրանսիա ներգաղթած ծնողների զավակ: Հայրը՝ երգիչ, մայրը՝ դերասանուհի. պար, երգ՝ ամեն ինչ փորձել է Ազնավուրը ժամանակին: «Մենք այդ գիտեինք անել միայն մեր ընտանիքում, եւ պետք էր օրվա հաց բերել տուն, պետք էր ապրելե,-ասել է Ազնավուրը օրերս իրեն նվիրված հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ, խոսելով իր եւ քրոջ մասին: Երգչի գրքի հրատարակությունը համընկավ հանրահռչակ ýրանսիացի երգչուհի Էդիտ Պիաýի մահվան 50-ամյակին: Եվ բոլոր մեծերից, որոնց հանդիպել է Ազնավուրն իր կյանքի ընթացքում, Էդիտ Պիաýն էր, որ ամենից ավելի է հավատացել նրա տաղանդին, օգնել է նրան ու խրախուսել: Իրենց բարեկամության մասին հետաքրքրական վկայություններ է բերում Ազնավուրը իր նոր գրքում: Գրքի հրատարակիչները հավաստում են, որ սրանով չեն ավարտում իրենց հանդիպումը Ազնավուրի հետ. հրատարակելու համար դեռ նյութեր ունի վարպետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում