Վահե Արծրունու երեք աշխատությունը՝ մեկ գրքով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր պատմագրության մեջ գրեթե անհայտ անուն Վահե Արծրունին (1884 թ., Վանի Շատախ գավառի Կաղբի կամ Կաղպի գյուղ-1958 թ., Թեհրան) միանգամից հայտնի դարձավ իր մեկ գրքով, որում ամփոփված են նրա երեք աշխատություններ («Հայ-տաճկական պատերազմըե, «Հայ սպայությունըե, «Շատախե): Այն լույս է տեսել նրա դստեր՝ Հուշիկ Արծրունու մեկենասությամբ, Երեւանում: Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ գրքի հրատարակման առթիվ հավաք, որտեղ ելույթ ունեցողների թվում էր գրքի խմբագիր, «Ամերիկայի ձայնիե աշխատակից Նորայր Պահլավունին (Վաշինգտոն): Վերջինս էլ, շնորհակալություն հայտնելով աշխատության գիտական ծանոթագրությունների հեղինակ Գեղամ Բադալյանին, Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանին եւ ուրիշների, որոնց աջակցությամբ է լույս տեսել այն, ներկայացրեց Արծրունու կյանքը եւ գործը: 1960-ական թվականներին, լինելով Թեհրանի «Ալիքե թերթի վարիչ խմբագիրը, Պահլավունին պատմաբանի դուստրից ստացել է նրա հոր արխիվը, որի մեջ են եղել նաեւ վերոհիշյալ աշխատությունները, ու մինչեւ հրատարակումը դրանք պահվել են թերթի խմբագրատանը: Վահե Արծրունին, ավազանի անվամբ՝ Մելիքսեթ Մուրադյան, տեսել է 1896 թվականի համիդյան ջարդերը, որի հետեւանքով սպանվել է հայրը, իսկ ընտանիքը տեղափոխվել Վան, որտեղ վեց տարի սովորել է ամերիկյան որբանոցի դպրոցում, հետագայում ուսում առել Հարվարդի համալսարանում, որտեղ, ավարտելուց հետո, մնացել է մինչեւ 1919 թվականը: Վերադարձել է անկախացած Հայաստան, նշանակվել նրա կառավարության ներգաղթի բաժնի վարիչ-ղեկավար: Այուհետեւ մնացել է թշնամու կողմից գրավված Կարսում, հետո անցել Ալագյազ, ապա, կառավարության տապալումից հետո՝ Լեռնահայաստան, այնտեղից էլ՝ Թավրիզ, հետագայում՝ Թեհրան: Ելույթ ունեցողները՝ Նորայր Պահլավունին, Գեղամ Բադալյանը, Աշոտ Մելքոնյանը, Վարազդատ Հարությունյանը, ՀՀ սոցապ նախարար, արմատներով շատախցի Ռազմիկ Մարտիրոսյանը, Ավիկ Իսահակյանը, Էմմա Կոստանդյանը, Մեսրոպ սրբազանը, նշեցին, որ Վահե Արծրունին ճշմարտացի է ներկայացրել պատմությունը, չի փորձել կողմնակալ հայացք գցել պատմության վրա: Նման թաքնված գանձեր դեռ շատ կան, նշեցին ելույթ ունեցողները, որոնք այսօրվա պայմաններում հնարավորություն ունեն արխիվներից, թանգարաններից դուրս գալ, ազատագրվել իրենց «ձեռագիր աքսորիցե եւ դառնալ ընթերցող լայն շրջանների սեփականությունը:

Հայերեն

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին