Հասարակական

«Հայ գրքի միջազգային փառատոնե-ը կանցկացվի Շառլ Ազնավուրի հրապարակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): «Հայ գրքի միջազգային փառատոնե-ը, որը նվիրվում է երջանակահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի ծննդյան 70-ամյակին, կբացվի նրա ծննդյան օրը՝ հունիսի 23-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում: Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Ազգային գրադարանը, Հայաստանի գրողների միությունը եւ Հրատարակիչների ազգային ասոցիացիան: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի եւ Սփյուռքի ավելի քան 60 հրատարակիչներ՝ ներկայացնելով վերջին մի քանի տարիներին իրենց հրատարակած գրքերը: Հրապարակում տեղադրված տաղավարներում գրականության ցուցադրումն ու վաճառքը կուղեկցվի թատերականացված հանդիսություններով, ելույթ կունենան ճանաչված երգիչներ, դերասաններ ու ասմունքողներ: Ըստ փառատոնի կազմկոմիտեի անդամ, «Հայաստանե հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի, վերջին տարիներին նկատելիորեն խզվել է գիրք-ընթերցող կապը. փառատոնի նպատակն է հայ ընթերցողին վերադարձնել մեր ժողովրդի համար պատմականորեն ձեւավորված եւ անգնահատելի նշանակություն ունեցող գիրքը: Եւ պատահական չէ, որ փառատոնը նվիրված է Գարեգին Ա կաթողիկոսի հոբելյանին, ասաց նա, քանի որ Վեհափառը լավագույնս նպաստում էր Սփյուռքում եւ Հայրենիքում հայ գրքի հրատարակման, տարածման եւ պահպանման գործին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում