ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒՆՎԱՐԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Էլմիրա
Բաղդասարյան):Այսօր Արարատի մարզի Արգավանդ գյուղում Ամենայն Հայոց
Գարեգին Բ կաթողիկոսը եւ Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ եւ
լիազոր դեսպան Թոյլի Կուրբանովը հանդիսավորությամբ բացեցին թուրքմեն
Կարակոյունլուների իշխանության դարաշրջանի դամբարանը: Դեսպանի
վկայությամբ, իրենց երկրում գործում է նախնիների հիշատակը հարգելու
ավանդույթ (այն արդեն հինգ տարի է օրենքի ուժ է ստացել), եւ այս
միջոցառումն էլ հիշատակի յուրօրինակ հարգման ձեւ է: Նա ավելացրեց,
որ դամբարանը խորհրդանիշ է մեր նախնիների կողմից հաստատված
հայ-թուրքմենական բարեկամության, քրիստոնյա եւ մուսուլման
ժողովուրդների խաղաղ գոյակցության: «Հենց սա է խորհրդանշում
երկխոսության առավելությունը թշնամության հանդեպ, համագործակցության
առավելությունը՝ հակամարտության հանդեպ: Եկեք դասեր քաղենք
պատմությունից եւ դժվարությունների չենք հանդիպիե,- ասաց պրն
Կուրբանովը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը նշեց, որ թուրքմենական
դամբարանի գոյությունը Հայաստանում ավելի կնպաստի երկու երկրների
բարեկամության ամրապնդմանը: Նա կարեւորվեց այն հանգամանքը, որ
քրիստոնեական հավատքի տաճարներին զուգընթաց բարեկարգվում են նաեւ
այլ հավատքի աղոթատեղիներ:
ՀՀ Գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը
հուշարձանի բացումը գնահատեց քաղաքակրթությունների երկխոսության
տեսանկյունից: «Մեր ժողովուրդը, ասաց նա, կրոնական կամ ռասսայական
որեւէ բարդույթ չունի: Մենք կարողանում ենք տարանջատել
քաղաքակրթությունը քաղաքական հիմնախնդիրներիցե:
Հնագետների վկայությամբ, դամբարանը կառուցվել է 1413
թվականին էմիր Սաադի որդի Բիրհուսեյնի հրամանով, հայ եւ թուրքմեն
շինարարների կողմից: Ճարտարապետական այս կառույցը, որն ունի եռահարկ
լուծում, կառուցված է հայկական սրբատաշ տուýով: Դամբարանը քառանիստ
է, որն աստիճանաբար վերածվում է 12-նիստանի կառույցի եւ ավարտվում է
գմբեթով, խորհրդանշելով տարածության չորս կողմերը՝ 12
համաստեղություններով եւ երկնակամարով: Այստեղ դրված է Աստծու հետ
ննջեցյալի կապի խորհուրդը: Դամբարանն ունի նաեւ դեպի հյուսիսային
կողմը տանող ստորգետնյա մուտք, որի ուսումնասիրությունն ավարտված
չէ:
Հնագետ-շինարար Սամվել Վարդելյանի վկայությամբ, 1998
թվականի պեղումների ժամանակ հայտնաբերվել են դամբարանում թաղվածների
կմախքները, որոնց պատկանելիությունը դեռեւս հայտնի չէ: Հնագետների
կարծիքով, հին հայկական եւ նախաիսլամական, թուրքմենական
հավատալիքները մեծ մասամբ համընկել են: Դրա վկայությունն է
դամբարանում հայտնաբերված խոյի քանդակը, որը հանդիպում է նաեւ մեր
հավատալիքնեում: Կարծիք կա, որ Արգավանդի տարածքում նմանատիպ երկու
դամբարան եւս պետք է լինի: