Հայ-տաջիկական հարաբերություններ

4 րոպեի ընթերցում

Ապրիլի 2-3-ը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Տաջիկստան կատարելիք պաշտոնական այցի առթիվ ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հոկտեմբերին: Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը 2000 թ. հունվարին համատեղության կարգով նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան /նստավայրը Աշխաբադ/: Հայաստանի եւ Տաջիկստանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցեր տեղի չեն ունեցել, թեեւ պարբերական շփումներ եղել են ԱՊՀ եւ Հավաքական Անվտանգության Պայմանագրի շրջանակներում, միջազգային ատյաններում: Երկու երկրների միջեւ ստորագրվել է 14 համաձայնագիր, որոնք վերաբերում են ինչպես տնտեսական, այնպես էլ գիտատեխնիկական, մշակութային համագործակցությանը: Այդուհանդերձ, ՀՀ նախագահի մամլո գրասենյակի գնահատմամբ, երկու պետությունների փոխհարաբերությունները հեռու են բավարար համարվելուց, մասնավորապես առեւտրատնտեսական ոլորտում: Առաջին համաձայնագիրը Հայաստանի եւ Տաջիկստանի կառավարությունները կնքել են դեռեւս մինչեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, 1990 թվականի սեպտեմբերի 20-ին՝ երկու երկրների տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության վերաբերյալ, որն ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Այնուհետեւ երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել են առեւտրատնտեսական համագործակցության (1993թ.), ազատ առեւտրի (1994թ.), ոչ առեւտրային վճարումների (1994թ.), մաքսային հարաբերությունների հիմունքների (1994թ.) մասին համաձայնագրերը: Դրանց նախորդել եւ հաջորդել են բանկային, մաքսային, եւ տնտեսության մի շարք այլ ոլորտների համաձայնագրեր, որոնք ստորագրել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունները: Հայաստանը եւ Տաջիկստանը համագործակցել են մարդասիրական ոլորտում, մասնավորապես, հայ մասնագետները մասնակցել են Տաջիկստանում 1989թ. երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, իսկ 1993թ. տաջիկ փախստականների համար առաքվել են մարդասիրական բեռներ: Հայաստանը կարող է աջակցություն ցույց տալ Տաջիկստանի գինեգործությանը, արտահանել դեղագործական, տրիկոտաժե, կոշկեղենի, ոսկերչագործական արտադրանք եւ կոնյակ, ներմուծել տաջիկական որակյալ բամբակ, սպիտակ եւ սեւ հազվագյուտ մարմարներ, հնարավոր է դիտվում երկու երկրների ալյումինի գործարանների համագործակցությունը: Տաջիկստանը ցանկություն է հայտնել Դուշանբեում բացելու Հայաստանի առեւտրական տուն (այդպիսիք արդեն բացել են Ռուսաստանը, Ուզբեկստանը եւ Իրանը), որտեղ կկազմակերպվի հայկական արտադրանքի ցուցահանդես, իսկ հետագայում նաեւ՝ ցուցահանդես-վաճառքներ: Ոչ պաշտոնական տվյալներով, Տաջիկստանում բնակվում է 1000 հայ: Գրանցված են երկու համայնքային կազմակերպություններ, մեկը՝ մայրաքաղաք Դուշանբեում, մյուսը՝ Խոջանթի արվարձան Չկալովսկում: Վերջինիս ներկայացուցիչը քաղաքային խորհրդարանի /մաջլիսի/ պատգամավոր է: Դուշանբեի հայ համայնքի ղեկավարն է Թելման Ոսկանյանը:

Հայերեն

Լիբանանի նախագահը հուլիսի 21-ին կայցելի Սպիտակ տուն

Իսրայելը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Նեթանյահու

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հրավեր

Ռյուտեն ակնկալում է, որ Անկարայի գագաթնաժողովի արդյունքներով ՌԴ-ն կհայտարարվի ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածք. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները

Չինաստանը և Հայաստանը, որպես Գլոբալ հարավի երկրներ, հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխըմբռնման սկզբունքների հիման վրա. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

Երեխաների վերաբերյալ հրապարակումների հիմքում պետք է լինի նրանց լավագույն շահի սկզբունքը

«Սերմից՝ սեղան». ինչպես է «Երեմյան» ֆերմայում ձևավորվում կաթի արտադրության ամբողջական շղթան