Շառլ Ազնավուրը հուշեր է գրում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի «üիգարոե թերթը տեղեկացնում է, թե մեր հայրենակից Շառլ Ազնավուրը տպագրության է պատրաստում իր հուշերը եւ արդեն ավարտել է աշխատանքի երեք քառորդ մասը: Ազնավուրի խոսքերով, քանի որ գրելն իր արհեստը չէ, գրածը մի քիչ խառնիխուռն է ստացվել, եւ ժամանակագրական որոշ խախտումներ կան, որոնք դժվարացնում են գործը: «Թեեւ գայթակղիչ կյանք չեմ ունեցել, սակայն կյանքիս բոլոր երեւույթներին պետք է անդրադառնամ, այնպես որ Ազնավուրը պիտի ներկայացվի ամբողջությամբե, ասել է նա: