Հասարակական

Գյումրիում կանգնեցվեց Շառլ Ազնավուրի արձանը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Հակոբ Հարությունյան): Շաբաթ օրը Գյումրիում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգիչ եւ երգահան, հայ ժողովրդի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի արձանի հանդիսավոր բացումը՝ նրա ներկայությամբ: Արձանի տեղադրման վայր է ընտրվել Աստղի հրապարակը, որտեղ կիսատ էր մնացել մեծ հայրենականին նվիրված հաղթակամարը: Քանդակի հեղինակը գյումրեցի արվեստագետ Սամվել Պետրոսյանն է, ճարտարապետը՝ ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը, կոթողի շինարարությունը հովանավորել է գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանը: Նրա միջոցներով ավարտվել է հաղթակամարի երեսապատումը, որի մոտակայքում էլ տեղադրվել է Ազնավուրի պղնձաձույլ արձանը: Բացման արարողության ժամանակ Շիրակի մարզպետ üելիքս Փիրումյանը բարձր գնահատեց 1988-ի աղետի հետեւանքների վերացման գործում եւ հայ ժողովրին դժվար պահին սատարելու Ազնավուրի ծառայությունը: Հրապարակվեց Գյումրիի ավագանու որոշումը՝ Աստղի հրապարակը Շառլ Ազնավուր վերանվանելու եւ նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին: Իր ելույթում մեծահամբավ արվեստագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար: Նա նաեւ իր երախտագինտությունը հայտնեց արձանի կառուցումը սատարած մարդկանց եւ լուսանկարվեց իր իսկ արձանի համայնապատկերի վրա: Նրան էլ վստահվեց արձանը պատած ճերմակ սավանը իջեցնելու պատիվը: Հանդիսությունից հետո Շ.Ազնավուրն ու նրան ուղեկցող անձինք եղան այն դպրոցներում, որոնց կառուցումը «Հայաստանե հիմնադրամի հետ ýինանսավորում է մեծանուն երգիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում