Հասարակական

Շառլ Ազնավուրը՝ Վանաձորում

2 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): üրանսահայ աշխարհահռչակ երգիչ եւ բարեգործ Շառլ Ազնավուրը սեպտեմբերի 25-ին այցելեց Վանաձոր: Լոռու մարզկենտրոնի արեւմտյան մուտքի մոտ նրան ավանդական աղուհացով դիմավորեցին քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ մարզպետ Հ.Քոչինյանի գլխավորությամբ: Մեկօրյա այցի ընթացքում Շ.Ազնավուրը եղավ Վանաձորի թիվ 3 գիշերօթիկ, Ստ.Զորյանի անվան թիվ 22 դպրոցներում, որոնք կառուցվել են «Ազնավուրը Հայաստանինե հիմնադրամի աջակցությամբ: Ամենուրեք վանաձորցիները ծաղկեփնջերով, երաժշտությամբ եւ ծափողջույններով էին դիմավորում Վանաձորի պատվավոր քաղաքացուն. քաղաքապետի որոշմամբ նրան շնորհվել է այդ կոչումը, իսկ ներկայումս վերականգնվող մարզկենտրոնի մշակույթի պալատն այսուհետեւ կկրի Շառլ Ազնավուրի անունը: Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի եւ «Ինտերկապե բարեգործական կազմակերպության կողմից շնորհակալագիր հանձնվեց վանաձորցի եւ սպիտակցի երեխաների ուսումնառությունը Վենետիկի Մուրադ Ռաýայելյան վարժարանում առաջինը կազմակերպողին՝ Անավուրի մերձավորագույն բարեկամ Ռափայել վարդապետ Անդոնյանին: Այնուհետեւ հետեւեց այցելություն «Հույսե ծերանոց, որը եւս մինչեւ այժմ հովանավորվում էր «Ազնավուրը Հայաստանինե հիմնադրամի կողմից, իսկ հետագա խնամակալությունը հանձն է առել Հայ Առաքելական եկեղեցու Հայ օգնության ýոնդը: Շ.Ազնավուրը հավաստեց, որ այսուհետ եւս կաջակցի ծերանոցին եւ ընդհանրապես, «...ամեն արվածին դեռ վերջը չէե,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում