Հասարակական

Շառլ Ազնավուր. «Երեւանի կոնյակի գործարանը հաջող բիզնեսի օրինակ էե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սիրանույշ Մուրադյան): «Հայաստանին բիզնեսի ոլորտում հաջողությունների օրինակներ են անհրաժեշտ, եւ հենց այդպիսի օրինակ է Երեւանի կոնյակի գործարանըե,-հայտարարել է Շառլ Ազնավուրը՝ այսօր իր իմպրեսարիո Լեւոն Սահյանի, «Ազնավուրը Հայաստանինե կազմակերպության ղեկավար Ժիրայր Մարկոսյանի ուղեկցությամբ այցելելով գործարան եւ ծանոթանալով նրա գործունեությանն ու առեւտրական հաջողություններին: Ըստ գործարանի լրատվական ծառայության, ԵԿԳ-ի նախագահ Պիեռ Լառեչը շնորհակալություն հայտնելով աշխարհահռչակ երգչին այցի համար, նշել է, որ նրա ոգեւորող խոսքը խթան կդառնա գործարանի հետագա արդյունավետ գործունեության համար: Ի նշանավորումն Շառլ Ազնավուրի այցի, գործարանի հնեցման արտադրամասի կենտրոնական շարքը կոչվել է նրա անվամբ, իսկ երգչին նվիրել են հայակական կոնյակ, որն արտադրվել է նրա ծննդյան տարեթվին: Այցին մասնակցել են üրանսիայում եւ Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ-ում üրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան, ՀՀ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում