Հասարակական

Շառլ Ազնավուր. «Ես հպարտ եմ հայ լինելովե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Հայաստանի անկախության 10-րդ տարեդարձի օրը, մայրաքաղաքի «Մոսկվաե կինոթատրոնի առջեւի հրապարակը հանդիսավորությամբ անվանակոչվեց աշխարահռչակ ýրանսահայ երգիչ, դերասան, հասարակական գործիչ, Հայաստանի հատուկ հանձնարարությունների դեսպան, Երեւանի պատվավոր քաղաքացի Շառլ Ազնավուրի անունով: Անվանակոչության արարողությանը ներկա էր մեծանուն երգիչը: Նա Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ պատին ամրացրեց իր անունով ցուցաքարը: Ռ. Նազարյանն ընթերցեց քաղաքապետարանի որոշումը՝ մայրաքաղաքի սրտում գտնվող, երեւանցիների, մանավանդ արվեստագետների սիրած հրապարակին Ազնավուրի անունը շնորհելու մասին: Քաղաքապետը բոլոր հայերի անունից երախտագիտության խոսքեր ասաց Շառլ Ազնավուրին, որը միշտ իր հայրենիքի հետ է, Հայաստանի համար ամենածանր օրերին կազմակերպեց «Ազնավուրը՝ Հայաստանինե հիմնադրամը՝ բարոյապես եւ նյութապես աջակցելով հայրենիքին: Իր ելույթում ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը նշեց, որ Հայաստանը սկսում է վերադարձնել իր պարտքն իր մեծ զավակին: «Եթե Շառլ Ազնավուրը հպարտ է հայ լինելով, ապա Հայաստանը հպարտ է նման զավակ ունենալովե,-ասաց նախարարը: Շառլ Ազնավուրը, որը չէր թաքցնում իր հուզմունքը, ասաց, որ չէր սպասում նման պատվի, քանի որ այն սովորաբար հետմահու է լինում: «Ես Շահում Ազնավուրյան - Շառլ Ազնավուր եմ եւ անչափ երջանիկ, որ այսօր այսպիսի մեծ հարգանքի արժանացաե, ասաց մեծանուն արվեստագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում