Ժակ Շիրակը Շառլ Ազնավուրին եւ Անրի Սալվադորին պարգեւատրեց üրանսիայի ազգային շքանշաններով
1 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: üրանսիայի նախագահ Շակ Շիրակն այսօր Շառլ Ազնավուրին եւ Անրի Սալվադորին հանձնեց «Վաստակի համարե երրորդ աստիճանի ազգային շքանշաններ: üրանսիացի երգիչներ Շառլ Ազնավուրը եւ Անրի Սալվադորը, պետության ղեկավարի ձեռքից ստանալով վեցաթեւ աստղը եւ մուարե կապտագույն ժապավեններ, դարձան üրանսիայի՝ ավագության կարգով չորրորդ պարգեւի կոմանդորներ, պրոýեսիոնալ գործունեության մեջ ունեցած վաստակի համար: Պարգեւատրելով Շառլ Ազնավուրին, որի ստեղծագործական կյանքը շարունակվում է 65 տարի, Ժակ Շիրակը արժանին մատուցեց «այն մարդու տաղանդին եւ հոգեկան շռայլությանը, որի սիրտը պատկանում է Հայաստանինե: