Նիկոզիայի քաղաքապետ է ընտրվել Էլենի Մավրոն
1 րոպեի ընթերցում
ՆԻԿՈԶԻԱ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2008 թ-ի փետրվարին նախագահական ընտրությունների նախապատրաստվող կիպրոսցի հույներն առաջին անգամ Նիկոզիայի կին քաղաքագլուխ են ընտրել: Ըստ թուրքական «Ռադիկալիե, կիպրահունական կոմունիստական AKEL կուսակցության թեկնածու Էլենի Մավրոյին ընտրություններում աջակցել են սոցիալիստական EDEK եւ Կիպրոսի հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսի DIKO կուսակցությունները: Մավրոն աջակցել է Կիպրոսի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոýի Անանի նախկինում ներկայացրած ծրագրին, գրել է թերթը, նշելով, որ Նիկոզիայի հունական մասի քաղաքագլուխ ընտրվելու կապակցությամբ նրան առաջինը շնորհավորել է քաղաքի թուրքական մասի ղեկավար Ջեմալ Բուլութօղլուն: