Տարածաշրջանային

Գելա Բեժուաշվիլին հայտարարել է Վրաստանի եւ Ռուսաստանի անհամատեղելիության մասին

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կայուն զարգացմանը խանգարում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորված չլինելը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին, որը դրանում Ռուսաստանի մեղքն է տեսնում: «Հակամարտությունների կարգավորված չլինելը այն հիմնական արգելքն է, որը Ռուսաստանն օգտագործում է Վրաստանի առաջխարժումը կանգնեցնելու համարե,-ասել է Բեժուաշվիլին վրացական «Իմեդիե հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մենք գործ ունենք մի հարեւանի հետ, որի հետ Վրաստանը բարոյական ու մենթալ անհամատեղելիություն ունիե,-ասել է նախարարը, ավելացնելով, որ «Ռուսաստանը, ի տարբերություն Վրաստանի, մինչ այժմ չի ազատվել խորհրդային կարծրատիպերից ու մոտեցումներիցե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում