Տարածաշրջանային

Անգլիական ոստիկանությունը ձերբակալել է թուրքական ավազակախմբի

1 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ թուրք Մենսուր Հասանի ղեկավարած ավազակախմբին, որը զբաղված էր üրանսիայից եւ Բելգիայից փախստական թուրքերին եւ իրաքցիներին 6-8 տեղանոց ինքնաթիռներով Անգլիա փոխադրելով: Թուրքական «Միլիեթըե գրել է, որ երկու այլ թուրքերի հետ 35-ամյա Հասանը երեք անգլիացիների օգնությամբ նվազագույնը 10 անգամ անօրինական թռիչք է կազմակերպել üրանսիայից եւ Բելգիայից՝ Անգլիա փոխադրելով մոտ 80 փախստականների: Լոնդոնում մտահոգված են, որ եթե փախստականներին հաջողվում է այդ կերպ Անգլիա մտնել, ապա ինչու դա պետք է չհաջողվի ահաբեկիչներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում