Տարածաշրջանային

Թբիլիսին Վրաստանի կազմում լայն ինքնավարություն է առաջարկել Աբխազիային եւ Հարավային Օսիային

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները «ամենալայն ինքնավարություն են առաջարկում Աբխազիային եւ Հարավային Օսիային Վրաստանի կազմումե: «Ոչ մի միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն, չեն կարող մեր փոխարեն լուծել Վրաստանի միավորման հարցերը: Այդ հիմնախնդիրը մենք ինքներս պետք է լուծենք աբխազների եւ օսերի հետ ակտիվ երկխոսության եւ այդ գործընթացում Եվրամիության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի մասնակցության ակտիվացման ճանապարհովե,- ասել է նա՝ երկուշաբթի երեկոյան ելույթ ունենալով թբիլիսյան «Իմեդիե հեռուստաընկերության ուղիղ եթերում: Բեժուաշվիլին ասել է, որ «Ռուսաստանը չպետք է գերիշխող դեր խաղա Վրաստանի հակամարտությունների կարգավորման գործընթացում, բայց մենք պատրաստ ենք այն բանին, որ այդ հակամարտությունների կարգավորման եւ Վրաստանի կազմում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ամենալայն իրավունքների պահպանման երաշխավորը լինեն միջազգային հանարակցությունը եւ Ռուսաստանըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում