40 հազար կիպրոսցի թուրքեր Կիպրոսի Հանրապետությանքաղաքացիություն են ընդունել
1 րոպեի ընթերցում
ՆԻԿՈԶԻԱ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կիպրոսի եվրոպական ապագայի հետ կապված շարժումե կազմակերպության կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ կղզու թուրքական մասի 40 հազար բնակիչներ Կիպրոսի Հանրապետության քաղաքացու անձնագրեր են ստացել: Թուրքական NTV հեռուստատեսությունը հայտնել է, որ հետազոտությունը հերքել է Անկարայի եւ ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանե առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի «կիպրոսցի թուրքերի մեկուսացված լինելու մասինե տեսակետը: Ըստ հեռուստատեսության, հետազոտության մեջ ասվում է, որ Կիպրոսի Հանրապետության անձնագրեր ստացած 40 հազար թուրքեր առանց որեւէ սահմանափակման կարող են շրջագայել եվրոպական երկրներում, 67 հազարից ավելի կիպրոսցի թուրքեր Կիպրոսի հանրապետության բնակչի ինքնություն հստատող փաստաթուղթ են ձեռք բերել, Կիպրոսի Հանրապետությունում ծնվելու մասին փաստաթուղթ է տրվել թուրքական մասում բնակվող 79 հազար թուրքերի, 8-10 հազար կիպրոսցի թուրքեր ազատորեն կարող են աշխատել կղզու հունական մասում, 2003 թ-ի ապրիլից սկսած, 24500 կիպրաթուրքեր անվճար բուժում են ստացել Կիպրոսի հիվանդանոցներում: