ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իրանին՝ զարգացնելու խաղաղ միջուկային էներգետիկան
1 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Թոնի Սնոուն հավաստել է Ջորջ Բուշի վարչակազմի այն դիրքորոշումը, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին օժանդակել՝ զարգացնելու խաղաղ միջուկային էներգետիկան, պայմանով, որ Թեհրանը հրաժարվի ռազմական միջուկային ծրագրից: «ԱՄՆ-ը հասկանում է, որ իրանական ժողովուրդը քաղաքացիական միջուկային էներգետիկա ունենալու ցանկություն ունի, եւ ԱՄՆ-ը շատ ուրախ կլիներ դրանում օգնել իրանցիներին, քանի որ մենք կարող ենք նրանց օգնել իրենց համար շահավետ մի ամբողջ շարք բաներում, եթե Իրանի կառավարությունը դադարեցնի ուրանի հարստացումն ու վերամշակումըե,-լրագրողներին հայտարարել է Սնոուն երկուշաբթի օրը Սպիտան տանը կայացած զրույցի ժամանակ: «Մենք գտնում ենք, որ ուրանի հարստացումից հրաժարվելը շատ պարզ քայլ է, որն իրանական ժողովրդին թույլ կտա մեծ օգուտ ստանալե,-ասել է ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարը: