ԱՄՆ-ը անհանգստացած է Ադրբեջանում ԶԼՄ-ների բնագավառի ներկայիս իրադրությունից
2 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնն անհանգստացած է Ադրբեջանում ԶԼՄ-ների բնագավառի ներկայիս իրադրությունից: Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնական Բարրի Լովենկրոնը՝ ելույթ ունենալով Լեզուների ադրբեջանական ինստիտուտի ուսանողների եւ դասախոսների առջեւ: «Մենք տվյալ բնագավառում Ադրբեջանի վերջին իրադարձություններին հետեւում էինք անհանգստությամբե,-ասել է նա: «üիզիկական հարձակումները լրագրողների վրա, գրասենյակներից տպագիր մարմիններին արտաքսելը, լրագրողների նկատմամբ դատավարությունները եւ այնպիսի անկախ առաջատար հեռուստառադիոընկերության փակումը, որպիսին ANS-ն է, խեղդում է ազատության ձայնը եւ խանգարում Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը: Մենք ողջունում ենք ANS-ի հաղորդումները վերականգնելու որոշումը եւ միեւնույն ժամանակ կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին՝ լուծել այդ ալիքի լիցենզավորման հարցըե,-ասել է ամերիկացի դիվանագետը: Նշելով, որ «զանգվածային լրատվամիջոցների ազատությունը միայն մեկ մեդիա օրգանի ազատությունից կախված գործոն չէե, նա կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ «իրավական շրջանակներ մշակել այն ԶԼՄ-ների գործունեության համար, որոնք գործում են ազատ, անկախ, արհեստավարժ եւ էթիկայի նորմերի շրջանակներումե: Իսկ դա իր հերթին ներառում է լրագրողների դեմ ուղղված բոլոր դեպքերի հետաքննություն եւ նրանց հետապնդում, ովքեր կատարում են այդ դեպքերըե,- ընդգծել է Լովենկրոնը: «Նաեւ մենք խնդրում ենք ապաքրեականացնել մամուլում զրպարտանքի մասին հոդվածը եւ այդ հոդվածի համար մշակել այլընտրական մեխանիզմե,-ասել է դիվանագետը, նշելով, որ ԱՄՆ-ը աջակցում է Ադրբեջանում գործող ԶԼՄ-ների պրոýեսիոնալիզի եւ անկախության ամրապնդմանը, որպեսզի ադրբեջանական մեդիա մարմիններն աշխատեն ըստ էթիկայի ու անաչառության ամենաբարձր չափորոշիչների: