Տարածաշրջանային

Միխեիլ Սահակաշվիլին պաշտոնական այցով ժամանում է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այցի ընթացքում Սահակաշվիլին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաեւ խորհրդարանի ու կառավարութան ներկայացուցիչների հետ: Վրացական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին, էներգետիկայի նախարար Նիկոլոզ Գիլաուրին, տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն եւ ուրիշներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում