Տարածաշրջանային

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ է անցկացնում Թբիլիսիում

2 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան Թբիլիսիում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլիի եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հանդիպումը: Ինչպես ՌԻԱ «Նովոստիե-ին հայտնել են Վրաստանի արտգործնախարարությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում Եվրամիության դերի ուժեղացման հեռանկարները, ինչպես նաեւ վրաց- ռուսական հարաբերությունների իրադրությունը եւ Եվրամիության հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ի հետ Վրաստանի համագործակցության գործընթացը: Պիտեր Սեմնեբին այսօր Թբիլիսի է ժամանել աշխատանքային այցով: Վրաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպումներից հետո Սեմնեբին հանդիպումներ է անցկացրել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի եւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեýտի հետ: Դեկտեմբերի 20-ին ծրագրված են Սեմնեբիի հանդիպումները Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Էկա Շարաշիձեի, Վրաստանի գաղթականների ու տարաբնակեցման գործերի նախարար Գեորգի Խեվիաշվիլիի, Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարիի, ինչպես նաեւ խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Պիտեր Սեմնեբին Վրաստանից կմեկնի դեկտեմբերի 21-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում