Տարածաշրջանային

Թուրքիայում «Հավելյալ դեմոկրատիաե կոչված կուսակցություն էստեղծվել

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում «Հավելյալ դեմոկրատիաե կոչված 53-րդ քաղաքական կուսակցությունն է հիմնադրվել: Ըստ թուրքական «Հաբեր10ե ինտերնետային թերթի, կուսակցության հիմնադիր եւ նախագահ Շերաýեդդին Էլչին, լրագրողներին հայտարարել է, որ նորաստեղծ կուսակցությունը հետամուտ կլինի «մարդու իրավունքների եւ ազատությունների, իրավունքի գերակայության, ազատական, բազմակարծիք, հավելյալ աշխարհիկ եւ դեմոկրատիայիե նման գաղափարների տարածմանն ու կյանքի կոչմանը: Էլչին լրագրողներին ասել է, որ «սոցիալական կառուցվածքին եւ ժամանակակից դեմոկրատական ըմբռնումներին հակասող պետական կարգը պետք է փոխվիե, եւ որ ինքը կողմնակից է «խելամիտ եւ արդարացի պետական մոդելին եւ դաշնային համակարգինե: «Թուրքիայի համար հիմնական եւ առաջնային խնդիր հանդիսացող քրդական հարցին հնարավոր է արդարացի, խելամիտ եւ մնայուն լուծում ապահովել միայն դաշնային համակարգով: Կուսակցության նպատակը քրդական խնդիրը Թուրքիայի առկա սահմաններում դաշնային համակարգի միջոցով լուծումն էե, ասել է Էլչին, նշելով, որ իրենք մերժում են բռնությունը եւ ընտրում են խաղաղ եւ դեմոկրատական քաղաքական պայքարի ճանապարհը: Թերթը հայտնել է, որ Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթի կառավարությունում զարգացման նախարարությունը գլխավորած եւ 1980 թ-ի սեպտեմբերի 12-ից հետո 30 ամսով բանտարկության ենթարկված Էլչին 1997 թ-ին հիմնադրել է «Դեմոկրատական զանգվածային կուսակցությունըե, որը Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշմամբ 1999 թ-ի փետրվարի 26-ին փակվել է` ծրագրում տեղ գտած «որոշ տեսակետներիե պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում