Վրացի եւ աբխազ հասարակական գործիչները Կիպրոսում քննարկել են հաշտության գործընթացի դինամիկան
2 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի եւ աբխազ քաղաքական եւ հասարակական գործիչներ են մասնակցել հակամարտությունների կարգավորման գործընթացների դինամիկայի ուսումնասիրմանը նվիրված սեմինարին, որը տեղի է ունեցել Կիպրոսում: Այս մասին հաղորդել Է ՌԻԱ «Նովոստիե գործակալությունը: «Նիկոսիայի սեմինարը վրաց-աբխազական հակամարտության եւ հաշտության գործընթացի շուրջ հանդիպումների շարունակվող շարքի մի մասն Է, որին երկուստեք մասնակցում են քաղաքական եւ հասարակական գործիչներե,- ասված Է հանդիպման կազմակերպչի՝ Գերմանիայի Բերգհոýի հիմնադրամի՝ դեկտեմբերի 18-ին տարածված մամլո տեղեկագրում: Հանդիպման մասնակիցները քննարկել են հակամարտության վրացական եւ աբխազական կողմերի հարաբերությունների վերջին իրադարձությունները, փոխընդունելի համաձայնություն գտնելու ուղիները: «Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել այն պատճառները, որոնք սահմանափակում են տեղաշարժման ազատությունը երկու կողմերի միջեւ, եւ այն ռիսկերի վերլուծությունը, որոնք կապված են այդ սահմանափակումների հաղթահարման հետե,- հաղորդվում Է մամլո տեղեկագրում: Աբխազական կողմից հանդիպմանը մասնակցել են Մանանա Գուրգուլիան, Սայիդ Գեզերդավան, Դիանա Կերսելյանը, Դաուր Կովեն եւ Բատալ Տաբագուան: Վրացական կողմից՝ Պաատա Զաքարեյշվիլին, Վախթանգ Կոլբայան, Շալվա Պիչխաձեն, Լաշա Տուգուշին եւ Գեորգի Խաինդրավան: Նրանք բոլորը սեմինարին մասնանկցել են որպես ինքնուրույն փորձագետներ, այլ ոչ թե որպես ինչ-որ կազմակերպությունների կամ գերատեսչությունների ներկայացուցիչներ: