Տարածաշրջանային

Իրանը պատրաստ է միջուկային ոլորտի իր ձեռքբերումները տրամադրել տարածաշրջանի երկրներին

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ է միջուկային ոլորտի իր ձեռքբերումները տրամադրել տարածաշրջանի երկրներին: Այդ մասին Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է Քուվեյթի ամիրայի հատուկ ներկայացուցիչ Մոհամադ Դայýուլլա Շարարի հետ կայացած հանդիպմանը: «Տարածաշրջանի որեւիցե երկրի առաջընթացը հող է ստեղծում Մերձավոր արեւելքի բոլոր երկրների առաջընթացի եւ զարգացման համարե,- ընդգծել է Իրանի նախագահը եւ ավելացրել. «Մենք ողջունում ենք Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մասնակից երկրների՝ խաղաղ ատոմային էներգիային տիրանալու որոշումըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում