Միխեիլ Սահակաշվիլի. «Աթաթուրքը եւ թուրք ժողովուրդը օրինակ են բոլոր երկրների ու բոլոր ժողովուրդների համար՝ ինչպես պետք է պաշտպանել ու պահպանել սեփական տար
2 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որն այսօր պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա, Անկարայում ծաղկեպսակ է դրել Աթաթուրքի դամբարանին ու հարգել նրա հիշատակը: Վրացական պետության ղեկավարը նաեւ գրություն է թողել Պատվավոր հյուրերի գրքում եւ դիտել է դամբարանին առընթեր թանգարանը: Կանգ առնելով առաջին աշխարհամարտի ժամանակ դաշնակիցների կողմից Օսմանյան կայսրության բաժանման պլանի քարտեզի մոտ՝ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այն ժամանակ «ուժեղ պետությունները հավաքվեցին ու որոշեցին, որ Թուրքիային է պատկանում նրա զբաղեցրած տարածքների միայն մեկ երրորդըե եւ պատրաստվում էին դրանք խլել նրանից: «Եվ այդ ժամանակ թուրք ժողովուրդը եւ նրա առաջնորդը հայտնեցին իրենց հաստատակամ դիրքորոշումը, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող վճռել Թուրքիայի ճակատագիրը, եւ իրենք չեն պատրաստվում տալ իրենց տարածքները՝ ինչ ազդեցիկ պետություներ էլ որ դա ցանկանանե,-ասել է նա: Վրաստանի նախագահը նշել է, որ «Աթաթուրքը եւ թուրք ժողովուրդը օրինակ են բոլոր երկրների ու բոլոր ժողովուրդների համար՝ ինչպես պետք է պաշտպանել ու պահպանել սեփական տարածքները, ինտեգրել ազգային փոքրամասնություններին ու պետություն ստեղծելե: «Եվ մենք, նախեւառաջ, պետք է ղեկավարվենք մեր պետական շահերով եւ քիչ մտածենք, թե ինչ երկրներ են փորձում յուրացնել մեր տարածքներըե,-հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին: