Քրդստանը հյուպատոսություն է բացել Շվեյցարիայում
2 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը դեսպանատան տարրեր պարունակող ներկայացուցչություն է բացել Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում: Թուրքական NTV հեռուստատեսությունը հայտնել է, որ հյուսիսիրաքյան Քրդստանն աշխարհում 14 ներկայացուցչություններ ունի, սակայն, դեկտեմբերի 1-ին Բեռնում բացվածը դեսպանատանը հատուկ իր գործառույթներով ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում: Արտաքինից իր բոլոր գործոններով դեսպանատնից ոչնչով չտարբերվող ներկայացուցչությունն արդեն դիվանագիտական գործառույթներ է սկսել, հայտնել է հեռուստատեսությունը, նշելով, որ Բեռնում Քրդստանի ներկայացուցչության բացման արարողությանը, շվեյցարացի խորհրդարանականներից ու բազմաթիվ երկրների դեսպանտների ներկայացուցիչներից բացի, մասնակցել է նաեւ այդ երկրում ԱՄՆ դեսպանի տեղակալը: Թուրքերեն եւ քրդերեն հրապարակվող «Դեմա Նյուե թերթն իր «Քրդստանի կառավարության առաջին հյուպատոսությունը բացվեց Շվեյցարիայումե հոդվածում գրել է, որ բացման ժամանակ հնչեցվել է Քրդստանի հիմնը, իսկ հյուպատոս üեվզի Քադդուրն էլ դրոշակաձողին է բարձրացրել Քրդստանի դրոշը: Բացման արարողությանը Քրդստանի նախագահ Մեսուդ Բարզանիի անունից ելույթում, հիշատակելով Թուրքիայի հանրապետության ստեղծման համար հիմք հանդիսացած Լոզանի պայմանագիրը, Քադդուրն ասել է. «Շվեյցարիան պատմական կարեւորություն ունի քրդերի համար: Շվեյցարիայի Լոզան քաղաքում է իմպերիալիստական պետությունների կողմից բաժանվել Քրդստանը: Հուսով եմ, որ քուրդ ժողովուրդը մի օր կազատվի այդ բաժանումից եւ ազատ կերպով կապրի իր սեփական հողերումե: Քրդստանի կառավարության ինտերնետային կայքում ասվում է, որ Քրդստանի ներկայացուցչություններ բացվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, üրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգլիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Ավստրալիայում, Արաբական միացյալ էմիրաթներում եւ Բելգիայում էլ՝ որպես ներկայացուցչություն Եվրամիության մեջ: