Տարածաշրջանային

ԱՄՆ. «Թուրքիան զենք եւ փող է տալիս իրաքցի թյուրքմեններինե

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան US News & World Report հանդեսը, հենվելով ամերիկյան հետախուզական ծառայությունների տվյալներին, գրել է, որ անկախ Քրդստան ստեղծվելուց վախեցող Թուրքիան զենք եւ փող է տալիս իրաքցի թյուրքմեններին: Ըստ թուրքական «Հուրիեթիե, հանդեսի Կիրկուկին նվիրված հոդվածում ասվում է, որ այդ քաղաքի կարգավիճակի եւ քրդերին, շիաներին կամ սյուննիներին նրա պատկանելության մասին 2007 թ-ին նախատեսված հանրաքվեն եւ նավթային աղբյուրների խնդիրը կարող է ճանապարհ բացել՝ տարածշրջանի պայթելու համար: Կիրկուկյան տարածաշրջանի ամերիկացի գեներալ Բենջամին Միքսոնը հայտարարել է, որ «անհրաժեշտ է պատրաստակամ լինել, քանի որ լարվածությունն ակնկալվում է խիստ բարձրե: Հոդվածում ասվում է, որ Սադամի ժամանակաշրջանում տարածաշրջանից հարկադրաբար հեռացած քրդերի մեծ հոսք է կատարվում Կիրկուկ, եւ որ հնարավոր է բախումներ սկսվեն Սադամի այդտեղ բնակեցրած արաբների եւ քրդերի միջեւ, ինչը կանխելու համար իրաքյան բանակը ոստիկանական խմբեր է տեղակայել Կիրկուկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում