Տարածաշրջանային

Կիպրոսի արտգործնախարար. «Բանակցությունները չեն վերսկսվի, քանիդեռ Թուրքիան կիպրահույների համար փակել է միջազգային կառույցներին միանալուճանապարհըե

1 րոպեի ընթերցում

ԱԹԵՆՔ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական «Էլեýթերոս տիպոսե թերթին տված հարցազրույցում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորգո Լիլիկասը հայտարարել է, թե քանի դեռ Թուրքիան փակ է պահում Կիպրոսի միջազգային կառույցներին միանալու ճանապարհը, Նիկոզիան թույլ չի տա բացել Եվրամիության որոշման համաձայն Թուրքիայի անդամակցության վերաբերյալ 8 խորագրերի շուրջ փակված բանակցությունները: Նա ասել է, որ թուրքական նավահանգիստները Կիպրոսի Հանրապետության առաջ բացելու մասին մաքսային միության լրացուցիչ արձանագրության պահանջի չկատարման դեպքում, իրենք վետո կդնեն նաեւ բանակցային նոր խորագրերի բացման վրա: «Չեմ կարծում, որ որեւէ ԵՄ անդամ երկիր կենթադրի, թե Կիպրոսի հանրապետությունը թույլ կտա բացել կիպրահույների առաջ միջազգային կառույցների դռները փակ պահող Թուրքիայի հետ բանակցություններըե, -ասել է Լիլիկասը, նշելով, որ այդ հարցերում իրենք դիրքորոշում են որդեգրում ոչ թե «քանի երկրի կողմից աջակցություն ակնկալելուե, այլ իրենց ազգային շահերից ելնելով: Կիպրոսի Հանրապետության արտգործնախարարն ասել է նաեւ, որ 8 բնագավառներում բանակցությունները սառեցնելու մասին ԵՄ որոշումով իրենք հասել են իրենց ցանկությունների առնվազն 95 տոկոսի կատարմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում