Վրաստանի էներգետիկայի նախարարը ապատեղեկատվություն է համարել գազի շուրջ վրաց-ադրբեջանական բանակցությունների ձախողման վերաբերյալ ռուսաստանյան ԶԼՄ-ների պնդումները
3 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկոլոզ Գիլաուրին ապատեղեկատվություն է համարել բնական գազի շուրջ վրաց- ադրբեջանական բանակցությունների ձախողման վերաբերյալ ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցների պնդումները: Գիլաուրին, որը ընդգրկված է Թուրքիա ժամանած վրացական պատվիրակության կազմում, Անկարայում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ կտրականապես հերքել է այդ տեղեկատվությունը: «Դա Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունն է, եւ ավելի լավ կլինի, եթե վրացական ԶԼՄ-ները չենթարկվեն այդ սադրանքինե,-հայտարարել է նա: Նախարարը կշել է, որ ադրբեջանական կողմի հետ արդեն բանակցություններ են ընթանում Վրաստանին բնական գազի մատակարարման օրական գրաýիկի շուրջ: Ինչպես այսօր հաղորդել են Ռուսաստանի մի շարք ԶԼՄ-ներ, ըստ վերջին տվյալների, Բաքվում կայացած բանակցություններն անարդյունք են ավարտվել: Իր կողմից Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը երկուշաբթի երեկոյան լրագրողներին հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, եւ կողմերը ճշտում են այն գազի դիմաց վճարման մեխանիզմը, որը Վրաստանը ցանկանում է ստանալ Թուրքիայի բաժնեմասից: «Վրաստանը ցանկանում է Թուրքիայի բաժնեմասից ստանալ 0,8 մլրդ խորանարդ մետր գազ, բայց այդ թիվը դեռեւս հաստատված չէ: Գազի վճարման շատ տարբերակներ կան, բայց հարցն այն է, թե Վրաստանը հնարավորություն կունենա արդյոք Թուրքիային նույն ծավալով գազ վերադարձնել հետագայում: Վրաստանը նաեւ կարող է վերադարձնել փողով, սակայն գները տարեցտարի փոխվելու են: Ուստի այստեղ առկա են որոշակի դժվարություններ, որոնք անհրաժեշտ է լուծելե,-ասել է նախարարը: Նաթիկ Ալիեւը լրագրողներին նաեւ հայտնել է, որ կողմերին առայժմ չի հաջողվել փոխզիջման հասնել լրացուցիչ ծավալով գազի գնի շուրջ, ինչպես նաեւ սահմանել Վրաստանին տրամադրված թուրքական գազը հետագա տարիներին վերադարձնելու մեխանիզմը: «Մենք չունենք վրացական կողմի լիակատար երաշխիքը, որ նա հետագա տարիներին կկարողանա վերադարձնել Թուրքիայի պարտքը, քանի որ պաշտոնական Թբիլիսին առայժմ երկրի գազի պահանջարկն ապահովելու իրատեսական պլան չունիե,- պարզաբանել է նախարարը: Նշենք, որ ադրբեջանական «Շահ-Դենիզե հանքավայրում գազի արտահանումն սկսվել է դեկտեմբերի 15-ին: Հանքավայրի պաշարները գնահատվում են 625 մլրդ խորանարդ մետր գազ եւ 101 մլն տոննա խտուցք: