1 րոպեի ընթերցում
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Հողագրունտի սահքի հետևանքով առաջացած փլուզման վտանգի պատճառով ժամանակավորապես փակ է նաև Կորեայի ձորի ճանապարհահատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարար ծառայությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ից տրանսպորտային միջոցներով երթևեկելիս ձմեռային անվադողերի օգտագործումը պարտադիր է։