Երևանում կայացավ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» մեկնարկային միջոցառումը

7 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ազգային մեկնարկի միջոցառումը, որը վերահաստատեց Հայաստանում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման մեխանիզմների շարունակական բարելավման անհրաժեշտությունը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ գործընկերությամբ կազմակերպված միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել պետական բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների, դիվանագիտական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նկատեց, որ չնայած իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանն ուղղված քայլերին՝ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր, իսկ կարծրատիպերն ու խտրական ընկալումները հաճախ խոչընդոտում են բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։

«Բռնության կանխարգելումը պահանջում է ինչպես պատշաճ իրավական կարգավորումներ, այնպես էլ հետևողական աշխատանք՝ գենդերային հավասարության մշակույթի ձևավորման և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամրապնդման ուղղությամբ։ 16-օրյակի միջոցառումները պարզապես արարողակարգային չեն, այլ ևս մեկ կարևոր առիթ են՝ համատեղ ձևաչափով բարձրաձայնելու խնդիրների մասին և անընդհատ հիշեցնելու բոլորին, որ այս խնդրի հետ կապված կա ամենօրյա աշխատանքի և մարդկանց կողքին լինելու կարիք, որպեսզի իրենք գիտակցեն, որ միայնակ չեն»,- ասաց Մանասյանը։

Նրա դիտարկմամբ՝ թեև ոլորտային բարեփոխումները եղել են բազմաթիվ ու բազմապիսի՝ արձանագրելով որոշակի առաջընթաց, բայցևայնպես դեռ կան շատ անելիքներ։

«Իրականացվող քայլերը չեն վերաբերում լոկ օրենսդրական փոփոխություններին, ամենօրյա պրակտիկայի կատարելագործմանը, այլև առնչվում են մեր մտածողության, գաղափարախոսության ու արժեքային համակարգի փոփոխություններին։ Միայն այդ փոփոխությունների արդյունքում մենք կունենանք ճիշտ բարեփոխված միջավայր, որը կլինի նաև համերաշխ ու հանդուրժող, քաղաքակիրթ աշխարհի չափանիշներին համապատասխան»,- ասաց Մանասյանը

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ եթե խոսվում է կարծրատիպերի հաղթահարման մասին, ապա կարևոր է նախ ախտորոշել խնդիրը և առերեսվել իրականության հետ։

«Կան լուծումներ, սակայն դրանց իրականացման ընթացքը բավականին բարդ է՝ սկսած տեխնիկական խնդիրներից, վերջացրած արժեքաբանական փոփոխություններով։ Դրանք գտնվում են մեր թիրախում։ Հաճելի է փաստել, որ վերջին տարիներին արձանագրվել է դիմումների զգալի աճ, այսինքն՝ ընտանեկան բռնության ենթարկված անձինք ավելի մեծ թվով հաղորդումներ են ներկայացնում ոստիկանություն։ Դա չի նշանակում, որ շատացել են ընտանեկան բռնության դեպքերը, պարզապես մարդիկ դարձել են ավելի համարձակ և դիմում են պատկան մարմիններին։ Եթե չկարողանանք ճիշտ հասցեագրել հարցերը, չկարողանանք պաշտպանության ճիշտ միջոցներ տրամադրել բռնության ենթարկվածներին, ապա կարճ ժամանակ անց կունենանք դիմելիության ցուցանիշի նվազում»,- ասաց Սարգսյանը։

Նա հավելեց, որ դա ամենակարևոր մարտահրավերն է, ուստի պետությունը պետք է կոորդինացնի իր քայլերը և հանրությանը տեսանելի դարձնի պաշտպանական ճիշտ մեխանիզմները։

«ԱԺ-ում վերջերս քննարկել ենք համապատասխան փաթեթ, որում առկա և տարիներ շարունակ բոլորին հուզող հարցերը տեղ են գտել օրենսդրական կարգավորումների մեջ։ ՆԳՆ առաջարկով փաթեթում ներառվել է որոշումների կայացման էքսպարտե սկզբունքի իրացումը, ինչը նշանակում է միակողմանի դատական գործողություն, վարույթ կամ որոշում՝ առանց մյուս կողմի ներկայության կամ նախնական ծանուցման։ Սա էական փոփոխություն կարող է բերել մեր պրակտիկայում՝ ոստիկանական անմիջական ազդեցության տեսանկյունից։ Իսկ երբ խոսում ենք գործառնական խնդիրների մասին, պետք է նկատենք, որ մենք նույն լեզվով խոսելու մշակույթի շատ մեծ պակաս ունենք։ Մեր խնդիրը ոչ միայն լուծումների կիրառումն է, այլև այնպիսի ինստիտուցիոնալ մտածողության ապահովումը պետական և հասարակական համակարգերում, որպեսզի այդ մտածողությունը դառնա ամենօրյա գործելակերպի մաս»,- նշեց ՆԳ նախարարը։  

ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշեց, որ քննարկումների նման հարթակը լավ հնարավորություն է ընձեռում օգտագործել աջակցության առկա մեխանիզմները, որոնք առաջարկում են միջազգային գործընկերները։

«Որքան էլ տարօրինակ լինի առաջին հայացքից, շատ երկրներում իշխանություններին քննադատում են, որ գենդերային բռնության դեմ քայլեր չեն ձեռնարկում, իսկ մեզ մոտ քննադատում են այդ քայլերը ձեռնարկելու համար։ Որոշում կայացնող կանայք կատարում են ամենազգայուն և ամենածանր աշխատանքը, իրենք են ամենաշատը թիրախավորվում՝ այդ շարժումն առաջնորդելու համար։ ՆԳ նախարարն ամենաակտիվ կերպով ներգրավված է եղել օրենսդրական փաթեթի մշակման գործում։ Փաթեթը քննարկել ենք 2022 թվականից, սակայն հատկապես Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները հնարավոր դարձան հիմա։ Մենք ի սկզբանե ցանկացել ենք ունենալ այնպիսի օրենսդրություն, որ առաջինը հենց զոհերն ունենան պատշաճ պաշտպանվածություն, և բռնության դեպքում լինի պատժի անխուսափելիություն»,- ասաց Բաթոյանը։

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

Անահիտ Մանասյան

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

Անահիտ Մանասյան

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

Արփինե Սարգսյան, Վասիլիս Մարագոս

Արփինե Սարգսյան

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

Վասիլիս Մարագոս

Զարուհի Բաթոյան

«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը

Մաքսիմ Լոնգանգե

Հայերեն

Աշտարակ քաղաքի շինանյութի խանութներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել և մարվել է

Երևանում կայացավ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» մեկնարկային միջոցառումը

Սոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTA

Նոյեմբերի 28-ի միջոցառումների անոնս

ԱրարատԲանկը, GGF-ը և EFSE-ն ընդլայնում են համագործակցությունը՝ ՄՓՄՁ ու կանաչ ֆինանսավորումը խթանելու նպատակով

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ. Moldpres

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանա

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները

Ուիգմորը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի առաջատար մանկական բժշկական կենտրոնի՝ Great Ormond Street Hospital-ի հետ

Հայաստանը պետք է լինի ոչ միայն միջազգային քննարկումների հարթակ, այլև գաղափարներ առաջարկող երկիր. Տաթևիկ Սիմոնյան