1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում տարեցների ժամանցի կազմակերպման նպատակով խաղարան է կառուցվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն իրականացվում են Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցներով։ Այդ նպատակով հատկացվել է 3 միլիոն 900 հազար ՀՀ դրամ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի սկզբից ու արդեն գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծովազարդ գյուղի տարեցները կապահովվեն ժամանցի կազմակերպման լավագույն ու ժամանակակից պայմաններով։