Սևանում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Կիրակոսյանի եղբորորդին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում բնակվող Կիրակոսյանների ընտանիքում նոյեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Արթուր Հայկի Կիրակոսյանի եղբորորդին՝ Արթուր Վահեի Կիրակոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, անմահացած հերոսի անունն արդեն կրում է նրա եղբոր նորածին որդին, որը  ոչ միայն երկար սպասված ուրախություն ու բերկրանք է բերել իր ընտանիք, այլ նաև իր ծննդով ապրեցնելու է հերոսի ծնողներին ու հարազատներին:

«Փոքրիկ Արթուրն իր ծննդով անհուն երջանկությամբ է լցրել ոչ միայն Կիրակոսյանների ու Պետրոսյանների օջախները, այլ նաև Սևան համայնքի բնակիչների սրտերը:

Վերածննդի այս հրաշք ակնթարթն ու դրան հաջորդած տարիներն ապացուցելու են այն ճշմարտությունը, որ հերոսները վերադառնում են տուն յուրաքանչյուր սպասված ծննդով, որ դառնում է օրհնանք ու Աստծո պարգև»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Վարչապետի առաջարկը կկորցնի ուժն արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն Ալեքսանյան

ՀՀ քաղաքացիների շրջանում աճել է ներգնա զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը․ 5-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսը

Գավառի կրթամշակութային հաստատությունների սաները մրցանակներով են վերադարձել հանրապետական ու միջազգային մրցույթներից

Սևանում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Կիրակոսյանի եղբորորդին

Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել

Արդարադատության նախարարությունն արձագանքել է նոր Սահմանադրության կարգավորումների վերաբերյալ Դատավորների միության հայտարարությանը

Հայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակին

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է նավթի մաքսանենգ բեռ փոխադրող երկու նավի կալանման մասին

Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 հազար կարմրախայտի մանրաձուկ՝ բնական պաշարների վերականգնման նպատակով

Ուկրաինական հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության ցուցաբերումը